National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.02.2023
Շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ. խորհրդարանում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի պատվիրակությունը
1 / 14

Լյուքսեմբուրգը եղել եւ մնում է կարեւոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում: Մեր երկիրը կարեւորում է Լյուքսեմբուրգի հետ փոխգործակցությունը նաեւ ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը փետրվարի 27-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Սոնա Ղազարյանի գնահատմամբ Եվրամիությունում Լյուքսեմբուրգը տարբերվում է հստակ եւ հասցեական ուղերձներով: Դրա վառ վկայությունն են կոշտ գնահատականները 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում: «Լյուքսեմբուրգը հասցեական էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ հայտարարություններում, եւ այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարը: Նա հավելել է, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել երկրի ինքնիշխան տարածք: Նման փխրուն անվտանգային միջավայրում Սոնա Ղազարյանը կարեւորել է ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացումը:
 
Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ դրա հումանիտար հետեւանքներին: Այս առումով նա ընդգծել է Լյուքսեմբուրգի կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու կարեւորությունը: Պատգամավորը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում նաեւ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
 
«Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- ասել է Սոնա Ղազարյանը:

Ջունա Բերնարդն ընդգծել է, որ իրենց խորհրդարանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ադրբեջանական ագրեսիային եւ Լաչինի միջանցքի փակմանն ու մտահոգված է այս իրավիճակով: «2020 թվականի ագրեսիայից հետո մենք նույնպես քաջալերում եւ խրախուսում էինք զինադադարի կնքումը, ինչպես նաեւ Արցախին քաղաքական կարգավիճակ տալը»,- ասել է հյուրը:
 
Խորհրդարանի փոխխոսնակը դատապարտել է Հայաստանի դեմ վերջին հարձակումները եւ ընդգծել, որ իրենք աջակցում են ԵՄ-ի՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմանը: «Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ Արցախում բնակվող հայերի իրավունքը»,- փաստել է Ջունա Բերնարդը:
 
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Սեյրան Օհանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Ծովինար Վարդանյանը: Խմբի անդամները եւս անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին, արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում պատանդառված հայերի շուտափույթ վերադարձին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայկական օրակարգի շուրջ իշխանության եւ ընդդիմության համատեղ աշխատանքին, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային մի շարք խնդիրների:


02.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Թե' Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե' որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ը...

02.05.2024
«Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
Գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցը եւ լուծման հնարավոր ուղիները «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման առանցքում էին:   Մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշ...

02.05.2024
Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի  24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1  քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագ...

02.05.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.05.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.05.2024 - 14:00-16:00:   1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.05.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 07.0...

02.05.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը: Ելույթնե...

02.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am